Ոչ ոքի չի տրվի հնարավորություն երկրում կազմակերպել խառնաշփոթ, օրենքի դեմ գործողությանը կհետևի համապատասխան արձագանք. Կախա Կալաձե
«Ազգային շարժումը» 2018 թվականի հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին Թբիլիսիում, Ազատության հրապարակում և Ռուսթավելու պողոտայում նախատեսում են անցկացնել նախընտրական երթ-հանրահավաք:
Նամակի մասին այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել է մայրաքաղաքի կառավարության նիստին: Նրա խոսքով, Վրաստանում պաշտպանված է խոսքի և արտահայտման ազատությունը և համապատասխան ծառայությունները ապահովում են, որպեսզի ամեն բան անցնի օրենքի սահմաններում:
«Սեպտեմբերը 25-ին քաղաքապետարան է ներկայացվել նամակ «Ազգային շարժման» կողմից, որ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին Թբիլիսիում, Ազատության հրապարակում և Ռուսթավելու պողոտայում նախատեսում են անցկացնել նախընտրական երթ-հանրահավաք: Հավաքի մասնակիցների հավանական քանակը նշված է 100 հազար մարդ: Դա կառաջացնի ճանապարհային երթևեկության դանդաղեցում: Եթե անհրաժեշտ լինի փակել ճանապարհը, ապա այն կփակվի,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիի քաղաքապետը խոսել է, թե ինչի հետ է կապված նախընտրական հավաքը և ընդգծել «Ազգային շարժման» կողմից նախընտրական միջավայրի ծայրահեղացման փորձը:
«Փաստ է, որ մի քանի ամիս է, «Ազգային շարժումը» և նրանց կուսակցական հեռուստատեսությունը փորձում է որևէ թեմայի միջոցով լարել իրավիճակը և ծայրահեղացնել նախընտրական միջավայրը: Ոչ ոքի չի տրվի հնարավորություն երկրում կազմակերպել խառնաշփոթ և ապակայունություն: Եթե որևէ մեկը քայլ ձեռնարկի օրենքի դեմ, դրան կհետևի համապատասխան արձագանք:»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը: