Ոչ մի շինություն, որոնք ենթարկվել են ապամոնտաժման, ավարտված չի եղել և այնտեղ մարդիկ չեն բնակվել. Կախա Կալաձե
Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ոչ մի շենք, որը ենթարկվել է ապամոնտաժման, ավարտված չի եղել և այնտեղ ոչ մի մարդ չի բնակվում,- այս մասին, Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է, ի պատասխան, այսպես կոչված Աֆրիկա բնակավայրում ապօրինի շինությունների ապամոնտաժման որոշման պատճառով օպոնենտների քննադատությանը:
«Մենք ուզում ենք արձագանքել քաղաքական կուսակցությունների կողմից արված զրպարտիչ, նույնիսկ ավելի ամոթալի հանցավոր մեղադրանքներին, իբր քաղաքապետարանը մարդկանց դուրս է հանել իրենց ավարտված տներից և թողել նրանց բաց երկնքի տակ: Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ոչ մի շենք, որը ենթարկվել է ապամոնտաժման, ավարտված չի եղել և դրանում ոչ ոք չի ապրել:
Պետության սկզբունքային դիրքորոշումն է կանխել հողատարածքների հափշտակումը և ապօրինի շինությունները և որ նման գործողությունները կանխվեն ապագայում», – հայտարարել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ «երկրում դեռ չկա բարենպաստ սոցիալական ֆոն, հատկապես համավարակի պայմաններում, սակայն, պետական սեփականություն հանդիսացող հողերի հափշտակումը խրախուսված չէ և չի լինի, համենայնդեպս իմ քաղաքապետ լինելու պայմաններում»:
Թբիլիսիում, այսպես կոչված Աֆրիկայի բնակավայրում մունիցիպալ տեսչությունը իրականացրել է ապօրինի կառուցված մի քանի շենքերի ապամոնտաժում:
Ինչպես հայտարարում են գլխավոր տեսչությունում, ապամոնտաժման պատճառը պետությանը պատկանող տարածքում ապօրինի շինություններն են: