Ոչ մեկին չի ներվի սխալը և օրենքի դեմ գնալը. Կախա Կալաձե
Բոլորը թող գիտենան, որ ոչ մեկին չի ներվի սխալը և օրենքի դեմ գնալը,-այս հայտարարությունը մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն արել է կառավարության այսօրվա նիստին:
Կախա Կալաձեն արձագանքել է հետաքննչական ծառայության կողմից դրամաշորթության մեղադրանքով Սաբուրթալոյի գամգեոբայի ռազմական բաժանմունքի աշխատակցի ձերբակալությանը և նշել, որ սա կտրականապես անընդունելի է և մշտապես սկզբունքային է լինելու նման հանցանքների նկատմամբ:
«Մի քանի օր առաջ, Սաբուրթալոյի գամգեոբայի ռազմական բաժանմունքի աշխատակցին ձերբակալել են կաշարք վերցնելու մեղադրանքով: Երբ մենք սկսում էինք մեր աշխատանքը, հենց առաջին կառավարության նիստին զգուշացրել եմ բոլորին, որ լինենք առավելագույնս ուշադիր և պայքարենք դրամաշորթության դեմ: Ինձ համար անընդունելի է նման փաստը: Բոլորը թող գիտենան, որ ոչ մեկին չի ներվի սխալը և օրենքի դեմ գնալը: Խնդրում եմ բոլորիդ զգույշ լինել և ծառայել մեր քաղաքին»,-հայտարարել է Կախա Կալաձեն