Ոչ մեկ չպետք է սպասի, որ Ռուսաստանը մեզ պատասխանել է ինչ որ սենտիմենտներով. Գիա Վոլսկի
Ոչ մեկ չպետք է սպասի, որ Ռուսաստանը մեզ պատասխանել է ինչ որ սենտիմենտներով. Գիա Վոլսկի

Ոչ մեկ չպետք է սպասի, որ Ռուսաստանը մեզ պատասխանել է ինչ որ սենտիմենտներով,-այս մասին առաջին ալիքին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին, որը արձագանքել է Գիորգի Կվիրիկաշվիլիի ուղերձին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատասխան հայտարարությանը:

Պատգամավորի խոսքերով, Ռուսաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում որոշիչ դերն ունեն դե-ֆակտո իշխանությունները:

«Ռուսաստանի այս դիրքորոշումը նորություն չէ, որը պատկերվել է պատասխան հայտարարության մեջ: Իհարկե մենք չենք սպասել այն, որ Ռուսաստանը նամակում կգրեր, որ իրավիճակը ղեկավարում է հենց ինքը: Մեր դիրքորոշումը պայմանավորված է աշխարհում ստեղծված իրավիճակով և այն գործերով, որը այս իրավիճակում ներկայացնում է Ռուսաստանը, նույնիսկ Վրաստանի հանդեպ: Պետք է մտածենք նաև, որ եթե Վրաստանի բնակչության մեծ մասը աջակցում է վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը, սա պայմանավորված չէ ինչ որ սենտիմենտներով , իրականում սա վտանգի կանխարգելում է և հակամարտության կարգավորման ցանկություն:

Երբ վարչապետը դիմում է Ռուսաստանին, սա նշանակում է, որ 1000 կիլոմետր պետք է անցնել թե մեկ կիլոմետր, առաջին քայլերը պետք է արվեն, սակայն մեր քաղաքականությունում բան չի փոխվել, ուղղակի, հստակեցվել են այն կոնտուրները և ուղղությունները, որոնք առաջարկում ենք ոչ միայն Ռուսաստանին, այլ միջազգային համադաշնությանը»,-հայտարարել է Վոլսկին:

Պատգամավորը արձագանքել է նաև վարչապետի հայտարարության վերաբերյալ օպոնենտների հայտարարություններին:

«Մենք Ռուսաստանի դիրքորոշման փաստաբանները չենք և այն գնահատանքը, որ տեսել ենք վարչապետի ուղերձի վերաբերյալ սխալ է: Վարչապետը առաջարկում է այնպիսի ձևաչափեր, որոնք հարկավոր են պետությանը և իհարկ է մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանը չի զիջելու իր դիրքորոշումը: Մեր քաղաքականությունը հստակ է և եթե տեղի կունենա Ժնևյան ձևաչափի մակարդակի բարձրացում, սա կլինի մեր հետաքրքրությունների մեջ»,-նշել է Վոլսկին: