Ոչ մեկ չի կարող մտածել, որ այսօր Պուտինի հետ կլինի որևէ արդյունավետ բան. Սալոմե Զուրաբիշվիլի

14:25, 24.02.2019

Ոչ մեկ չի կարող մտածել, որ այսօր Պուտինի հետ կլինի որևէ արդյունավետ բան,-այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, ամերիկյան «Պոլիտիկոյի» եվրոպական բաժանմունքի հետ հարցազրույցի  ժամանակ:

Վրաստանի նախագահի խոսքերով, նրա նպատակն է Վրաստանի ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ մերձեցումը, որում նրան օգնելու է նախկինում ձեռք բերված փորձը:

Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է նաև Ֆրանսիայի մասնակցությունը Եվրամիության դիտորդական առաքելությունում, որը վերահսկում է Ռուսաստանի բռնազավթիչ գծի մոտ իրավիճակը:

«Այսօր Ֆրանսիան շատ բան է անում, որը նախկինում չէինք էլ պատկերացնի: Մակրոնը հստակ ասել է, որ աջակցում է Վրաստանին հնարավորինս»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

«Պոլիտիկոյի» հոդվածում ասված է, որ Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը կայացել է Ֆրանսիայում: Հոդվածում ասված է նաև, որ Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում և դիվանագետի կարիերայի երեք տասնամյակը անց է կացրել այդ երկրի արտաքին քաղաքական ծառայությունում:

«Սալոմե Զուրաբիշվիլին այն մարդն է, որի նման լինել ցանկանում են բազմաթիվ տղամարդիկ, երկաթե ձեռք մետաքսյա ձեռնոցներում»,- Ներկայացնում է Պոլիտիկոն, ֆրանսիացի դիվանագետ Մուրիել Դոմենակի խոսքերը:

Հոդվածում ասված է նաև, որ Զուրաբիշվիլիի նախնիները անկախության համար պայքարող ակտիվիստներ էին, որոնք երկրից հեռացել են 1921 թվականին, Խորհրդային միության բռնազավթումից հետո:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի հանդեպ հաղթանակ է տարել նաև նախկինում, երբ 2004 թվականին, արտաքին գործերի նախարարի կարգավիճակում նա կարողացել է Մոսկվային համոզել փակել ռազմակայանները Վրաստանում:

«Պոլիտիկոյի» հետ զրույցում Զուրաբիշվիլին հայտարարել է նաև, որ ինքը և Մակրոնը համաձայնել են, որ Ռուսաստան Ֆրանսիա բանակցությունների ժամանակ Վրաստանը անպայման հիշատակվելու է, սակայն հաջողության երաշխիքներ տալը անհնար է:

«Պոլիտիկոյի» գնահատմամբ, Էմանուել Մակրոնը աջակցել է Զուրաբիշվիլիի տեսակետին և հայտարարել է Ֆրանսիա-Վրաստան հարաբերությունների նոր էջից սկսելու մասին:

Նմանատիպ