ՈՒժգին քամի Վրաստանում
ՈՒժգին քամի Վրաստանում

Վրաստանում, հրշեջ-փրկարարական ծառայություն ընդհանուր առմամբ մտել է 250-ից ավելի զանգ, այդ թվում 166-ը Թբիլիսիում, իսկ 88-ը տարբեր շրջաններում:

Վրաստանի մասշտաբով քամին վնասել է շինությունների տանիքները:

Եղանակի վատթարացման պատճառով, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը  քաղաքացիներին կոչ է  անում լինել զգույշ:

Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր ստորաբաժանումները աշխատում են արտակարգ ռեժիմում:

«Կոչ ենք անում քաղաքացիներին, զգույշ լինել և ենթարկվել համապատասխան ծառայությունների ցուցմունքներին: Պետք լինելու դեպքում զանգահարել 112 և սպասել փրկարարներին»,-նշված է հայտարարության մեջ: