Ուժգին անձրևի պատճառով Ճապոնիայի երեք քաղաքներից տարհանում են 800 հազար մարդու
Ուժգին անձրևի պատճառով Ճապոնիայի երեք քաղաքներից տարհանում են 800 հազար մարդու:
Ճապոնիայի իշխանությունը Կյուսյու կղզու երեք քաղաքների բնակչությանը բնակելի վայրեը լքելու կոչ է արել:
Ճապոնիայի իշխանությունը 310 հազար մարդու տարհանման կոչ է արել նաև Մյազակի պրեֆեկտուրայում:
Հունիսի 28-ից հետո Կյուսյու կղզում տեղումների քանակը հասել է 1000 միլիմետրի:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, անձրևը կշարունակվի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը: