Ուժերին, որոնք ցանկանում են երկրում ստեղծել ապակայունություն, դրա իրավունքը չենք տա. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ Խորավայի փողոցում սպանության ողբերգությամբ շահարկումն ակնհայտ է:
Կախա Կալաձեն մեկ անգամ ևս ցավացկել է զոհվածների ընտանիքներին:
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ցավակցել Դավիթ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլու ընտանիքներին, նրանց մտերիմներին: Շատ ծանր փաստ է երիտասարդների միջև տեղի ունեցած բախումը: Դուք գիտեք, որ դատարանն այսօր կայացրել է վճիռ: Կա երկու մեղավոր՝ մեկին սահմանվել է 10 տարի ազատազրկում, իսկ մյուսին՝ 9 տարի և 9 ամիս:
Մենք տեսնում ենք և ակնհայտ երևում է, որ կոնկրետ ուժերը շահարկում են այս ընտանիքի ողբերգությունը, որը շատ ցավալի է: Նրանք փորձում են որոշակի ապակայունություն բերել երկիր և ցանկանում եմ ասել իմ երկրի բնակչությանը, որ իհարկե, արտահայտման իրավունք մեր երկրում ունեն բոլորը և ցանկացած մարդ կարող է արտահայտել իր կարծիքը, սակայն այն անձանց, այն ուժերին, որոնք ցանկանում են երկրում ստեղծել ապակայունություն, դրա իրավունքը չենք տա»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը: