Ուժեղ մառախուղի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեղարկվել է 10 չվերթ
Ուժեղ մառախուղի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեղարկվել է 10 չվերթ, իսկ հինգը՝ հետաձգվել:
Այս մասին Առաջին ալիքին հայտնել են օդանավակայանի մամլո ծառայությունից:
«Չեղարկվել է երկու չվերթ Թեհրանից, հինգը՝ Ստամբուլից, մեկը՝ Մյունհենից, մեկը Բաքվից և մեկը՝ Դուբայից: Ինչ վերաբերում է հետաձգված չվերթներին, օրվա ընթացքում կիրականացվի չվերթ Թել-Ավիվից, Մոսկվայից և Ղատարից: Չինաստանից և Կիևից հետաձգված չվերթների գրանցումն արդեն սկսված է»,- հայտարարել են օդանավակայանում: