ՈՒժեղ քամու պատճառով, Վրաստանի ողջ տարածքում գրանցվել է հրշեջ-փրկարարական ծառայություններում մոտ 200 ահազանգ,-այս մասին լրատվություն է տարածել արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
Գերատեսչության տվյալներով 123 կանչ գրանցվել է Թբիլիսիում, իսկ մնացածը տարածաշրջաններից:
«Թբիլիսիում ամենից շատ կանչ գրանցվել է Դիղոմի, Սաբուրթալո, Իսանի և Սամգորի շրջաններից: Քաղաքացիները հիմնականում ահազանգում են ընկած ծառերի, էլեկտրասյուների վնասվելու և տանիքների հետ կապված հիմնախնդիրների պատճառով»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Վրաստանի մասշտաբով քամին քշել է մի քանի շենքի տանիքը: