Ավելի ու ավելի շատ մարդիկ աջակցություն են հայտնում Էդինսոն Կավանիին, որի իստագրամի գրառումը Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը որակել է որպես ռասայական խտրականություն: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը որակազրկվել է երեք խաղով և տուգանվել 100 000 ֆունտ ստեռլինգով, որին հաջորդեց լուրջ բողոք Ուրուգվայում:
Երկրպագուները, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները և ֆուտբոլի ֆեդերացիան կոչ են չեղյալ հայտարարել Կավանիի պատիժը և տարբեր կերպ աջակցում են խաղացողին:
Վերջին օրերին Ուրուգվայում շատ տարածվեց սև գինին, որը լցվել է հատուկ Կավանիին աջակցելու համար և այն կոչվում է ՝ grasias Negrito: