Ուրուգվայում առգրավել են ռեկորդային քանակությամբ, 4,4 տոննա կոկաին:
Մասշտաբային գործողությունն անցկացվել է Մոնտեվիդեո նավահանգստային քաղաքում: Դրան մասնակցել են մաքսային ծառայության և երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:
Թմրանյութը բաշխված է եղել սոյայի համար նախատեսված տոպրակներում, 4 կոնտեյներում: Մեկ միլիարդ դոլլար արժողությամբ կոկաինը պատրաստվել էր Աֆրիկա տեղափոխելու համար: