Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասում է, որ Եվրոպան պետք է խողովակաշարերով ստացվող ռուսական գազի գնի վերին շեմ սահմանի
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ Եվրոպան պետք է խողովակաշարերով ստացվող ռուսական գազի գնի վերին շեմ սահմանի։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
«Ես համոզված եմ, որ գազատարով ստացվող ռուսական գազի գնի վերին շեմ սահմանելու ժամանակը հիմա է։ Գազի գնի սահմանափակում կարող է առաջարկվել եվրոպական մակարդակով, և կա նաև իրավական հիմք՝ եվրոպական մակարդակով շահույթը ժամանակավորապես կասեցնելու համար՝ որպես արտակարգ միջոց ներկայիս ճգնաժամի ժամանակ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Եվրամիությունում այս թեման հավանաբար կքննարկեն սեպտեմբերի 9-ին նախատեսված էներգետիկայի նախարարների հանդիպմանը։
Վերջերս Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Եվրամիությունն արդեն հասցրել է լրացնել գազի իր պաշարների 80 տոկոսը։