Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան հայտարարություն են տարածել Իրանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լիովին հարգել միջազգային իրավունքը»
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան համատեղ հայտարարություն են տարածել՝ Իրանում տեղի ունեցող զարգացումները որակելով «խորապես մտահոգիչ»։
Համատեղ հայտարարության մեջ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան կոչ են արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն։
«Իրանում տեղի ունեցող զարգացումները խորապես մտահոգիչ են։ Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ տարածաշրջանի մեր գործընկերների հետ։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողությունից խուսափելը, որը կարող է սրել լարվածությունը կամ խաթարել համաշխարհային չտարածման ռեժիմը, չափազանց կարևոր են։ ԵՄ-ն լայնածավալ պատժամիջոցներ է ընդունել՝ ի պատասխան մարդասպան Իրանի ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների, և շարունակում է աջակցել միջուկային և բալիստիկ ծրագրերի հարցի բանակցային կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։ ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար, որ տարածաշրջանում գտնվող ԵՄ քաղաքացիները կարողանան հույս դնել մեր լիակատար աջակցության վրա։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը», – ասվում է հայտարարության մեջ։ Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Միության խորհրդի նախագահների համատեղ հայտարարության մեջ։