Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրահանձնաժողովը միջոցներ է նախապատրաստում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար

10:37, 06.09.2022

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ Եվրահանձնաժողովը միջոցներ է նախապատրաստում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին նա գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում։

«Պուտինը էներգիան օգտագործում է որպես զենք։ Նա կրճատում է մատակարարումը և շահարկում էներգակիրների շուկաները: Նա կպարտվի։ Եվրոպան կհաղթի: Եվրահանձնաժողովը նախապատրաստում է նախաձեռնություններ՝ օգնելու խոցելի ընտանիքներին և բիզնեսին հաղթահարել էներգակիրների բարձր գները»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով, Եվրահանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների թվում կլինեն. Խողովակաշարերով առաքվող ռուսական գազի գնի սահմանաչափի սահմանում, աջակցություն էլեկտրաէներգիա արտադրողներին.

ԵՄ էներգետիկայի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 9-ին։

Նմանատիպ