Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - ԵՄ-ն առաջին անգամ հարվածում է Ռուսաստանի գազային ոլորտին, նրա պատերազմական տնտեսության սրտին
ԵՄ-ն առաջին անգամ հարվածում է Ռուսաստանի գազային ոլորտին, նրա պատերազմական տնտեսության սրտին, – գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցերում պատժամիջոցների 19-րդ փաթեթի կիրառման մասին։
Նրա խոսքով՝ ագրեսորի վրա ուժեղ ճնշումը պահպանվում է։
«ԵՄ անդամ պետությունները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Մենք ուժեղ ճնշում ենք պահպանում ագրեսորի վրա։ Մենք առաջին անգամ հարվածում ենք Ռուսաստանի գազային ոլորտին, նրա պատերազմական տնտեսության սրտին։ Մենք չենք հանձնվի, մինչև ուկրաինացի ժողովուրդը չունենա արդար և երկարատև խաղաղություն», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ավելի վաղ ԵՄ նախագահող Դանիան հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ԵՄ-ն համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, որը թիրախավորում է Ռուսաստանի ստվերային նավատորմը և արգելում հեղուկ բնական գազի ներմուծումը։