Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Վլադիմիր Պուտինը փորձում է քանդել Եվրամիությունը և ունի դաշնակիցներ Եվրոպայում, որոնք օգնում են նրան դա անել
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Վլադիմիր Պուտինը փորձում է քանդել Եվրամիությունը և ունի դաշնակիցներ Եվրոպայում, որոնք օգնում են նրան դա անել

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է քանդել Եվրամիությունը և ունի դաշնակիցներ Եվրոպայում, որոնք օգնում են նրան այս հարցում։ Ֆոն դեր Լեյենն այս մասին ասել է Եվրախորհրդարանում անվստահության քվեարկության քննարկման ժամանակ։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը փորձում է քանդել Եվրամիությունը իր «ենթարկվող դաշնակիցների» միջոցով։

«Մենք պետք է ուշադիր լսենք նրա խոսքերը։ Նա կրկին մեղադրել է Եվրոպային Ուկրաինայում իր ագրեսիվ պատերազմի համար։ Պուտինը չի թաքցնում իր արհամարհանքը մեր միության և դրա հիմքերի նկատմամբ։ Նա չի թաքցնում իր ուրախությունը, որ իր ենթարկվող դաշնակիցները Եվրոպայում օգնում են իրեն այս հարցում», – նշում է ֆոն դեր Լեյենը։