Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Վերջին ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայկական ժողովրդավարության ուժը, այն շարունակում է բարեփոխումների իր ուղին, Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա

12:56, 02.07.2026

Ես այստեղ եմ պարզ ուղերձով. Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա,- գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցերում։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Երևանը շարունակում է բարեփոխումների իր ուղին և մոտենում է Եվրոպային։

«Լավ է, որ ես այդքան շուտ վերադարձա Երևան։ Վերջին ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայկական ժողովրդավարության ուժը։ Հայաստանը շարունակում է բարեփոխումների իր ուղին և մոտենում է Եվրոպային։ Ահա թե ինչու ես այստեղ եմ պարզ ուղերձով. Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա։ Մենք ձեզ հետ ենք», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Երևան կատարած այցի շրջանակներում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախկինում՝ հուլիսի 1-ին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գտնվում էր Ադրբեջանում, որտեղ հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նմանատիպ