Ուրսուլա ֆոն դեր Լեյեն – Շնորհավորում եմ Կարոլ Նավրոցկիին, վստահ եմ, որ Եվրոպական Միությունը կշարունակի իր լավ համագործակցությունը Լեհաստանի հետ, մենք միասին ավելի ուժեղ ենք

11:46, 02.06.2025

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորում է Կարոլ Նավրոցկիին Լեհաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գրել է X սոցիալական ցանցում, Եվրոպական Միությունը կշարունակի իր շատ լավ համագործակցությունը Լեհաստանի հետ։

«Շնորհավորում եմ Կարոլ Նավրոցկիին։ Վստահ եմ, որ Եվրոպական Միությունը կշարունակի իր շատ լավ համագործակցությունը Լեհաստանի հետ։ Միասին մենք ավելի ուժեղ ենք խաղաղության, ժողովրդավարության և արժեքների հասարակությունում։ Այսպիսով, եկեք աշխատենք մեր ընդհանուր տան անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Կարոլ Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նավրոցկին ստացել է ձայների 50.9 տոկոսը։

Նմանատիպ