Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ռուսաստանը՝ գիշատիչը, պետք է պատժվի իր արածի համար և պետք է վճարի վնասի, ագրեսիայի համար
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ռուսաստանը՝ գիշատիչը, պետք է պատժվի իր արածի համար և պետք է վճարի վնասի, ագրեսիայի համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Եվրամիությունը աշխատում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա։ Ֆոն դեր Լեյենն այս հայտարարությունն արել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մամուլի ասուլիսում։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է քննարկել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար օգտագործելու հնարավորությունը։

«Մեկ բան շատ պարզ է. Ռուսաստանը՝ գիշատիչը, պետք է պատժվի իր արածի համար և պետք է վճարի վնասի, ագրեսիայի համար», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև խոսել է դաշինքի արևելյան սահմանին գտնվող երկրներին աջակցելու ծրագրերի մասին։ Նա ասել է, որ ԵՄ անդամ պետությունները, որոնք անմիջականորեն սահմանակից են Ռուսաստանի և Բելառուսի հետ, կստանան «լրացուցիչ ֆինանսավորում»։