Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Պուտինը չի փոխվել և չի փոխվի, նա գիշատիչ է և վերջին 25 տարվա ընթացքում սկսել է չորս պատերազմ՝ Չեչնիայում, Վրաստանում, Ղրիմում և Ուկրաինայի լայնածավալ ներխուժում
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Պուտինը չի փոխվել և չի փոխվի, նա գիշատիչ է և վերջին 25 տարվա ընթացքում սկսել է չորս պատերազմ՝ Չեչնիայում, Վրաստանում, Ղրիմում և Ուկրաինայի լայնածավալ ներխուժում

Պուտինը գիշատիչ է և վերջին 25 տարվա ընթացքում սկսել է չորս պատերազմ՝ Չեչնիայում, Վրաստանում, Ղրիմում և Ուկրաինայի լայնածավալ ներխուժում, – ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լեհաստան կատարած այցի ժամանակ, որտեղ նա նաև այցելել է Բելառուսի հետ ընդհանուր սահման՝ համերաշխություն ցուցաբերելու Լեհաստանի հետ, որը բախվում է հիբրիդային հարձակումների։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ 2028-2034 թվականների բյուջեն ներառում է եռակի ծախսեր անօրինական միգրացիայի դեմ պայքարի և սահմանների պաշտպանության համար։

Նրա խոսքով՝ Լեհաստանը, որպես սահմանային երկիր, դիտավորյալ և ցինիկ հիբրիդային հարձակումների թիրախ է։

«Մենք պետք է զգոն մնանք, քանի որ գիտենք, որ Պուտինը չի փոխվել է և չի փոխվի։ Նա գիշատիչ է, և վերջին 25 տարիների ընթացքում նա սկսել է չորս պատերազմ՝ Չեչնիայում, Վրաստանում, Ղրիմում և Ուկրաինայի լայնածավալ ներխուժում։ Մենք փորձից գիտենք, որ նրան կարելի է կանգնեցնել միայն ուժեղ զսպման միջոցով, և այդ պատճառով մենք պետք է համակարգված, ճշգրիտ և արագ լինենք մեր պաշտպանական դիրքորոշման հարցում ԵՄ-ում և մասնավորապես՝ առաջնագծի պետություններում։ Ահա թե ինչու առաջիկա շաբաթներին մենք կպատրաստենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես ներդրումներ կատարել ԵՄ-ում, մեր պաշտպանական դիրքորոշման մեջ, պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ ներդնել։ Մենք կվերլուծենք ԵՄ-ում առկա բացթողումները և ինչպես դրանք լրացնել մինչև 2030 թվականը՝ նպատակներով, հանգրվաններով, քանի որ միայն չափելիին կարելի է հասնել։ Մենք սա կքննարկենք ԵՄ խորհրդում՝ հոկտեմբերի սկզբին, դանիական նախագահության ընթացքում», – ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։