ՈՒրախ կլինենք, որ Անակլիայի նավահանգստի նախագիծը իրականացվի ամերիկյան ներդրումներով. Եղիսաբեթ Ռուդ
Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի կապակցությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար, Եղիսաբեթ Ռուդը:
Դեսպանի պաշտոնակատարը ընդգծել է նախագծի կսրևորությունը և նշել, որ ԱՄՆ-ը ուրախ կլինեն, եթե նավահանգիստը կառուցվի ամերիկյան ներդրումներով:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է: Նշված նախագիծը շատ կարևոր է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Մենք ուրախ կլինենք, եթե նավահանգիստը կառուցվի ամերիկյան ներդրումներով»,-հայտարարել է Ռուդը: