Ուրախ եմ, որ Log in Georgia նախագիծը սկսում ենք հենց Բախվիի հանրային դպրոցից, որտեղ այսօրվանից ամբողջությամբ հասանելի է ինտերնետը. Իրակլի Ղարիբաշվիլի
Այսօրվանից Բախվիի հանրային դպրոցում ինտերնետը ամբողջությամբ հասանելի կլինի: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, Վրաստանի կառավարությունը մշակել է Log in Georgia նախագիծը, որն իրականացվում է «Օփեն նետի» կողմից և ապահովում է տարածաշրջանում լայնաշերտ ինտերնետային ցանցերի հասանելիություն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր այցելել է դպրոց: Ինչպես նշել է վարչապետը, երկրում համընդհանուր ինտերնետացման նախագիծը սկսվել է Օզուրգեթիի մունիցիպալիտետից և այսօրվանից 49 բնակավայրերի 29 000 քաղաքացի արդեն կարող է օգտվել տարբեր ծառայություններից:
«Ինչպես գիտեք, ինտերնետի հասանելիությունը մեր երկրի համար հիմնական մարտահրավերն է, և մենք սկսեցինք համընդհանուր ինտերնետացման նախագիծը Գուրիայից, Օզուրգեթիի մունիցիպալիտետից: Այս ծրագրի իրականացման միջոցով 49 բնակավայրերի մինչև 29 000 քաղաքացիներ հնարավորություն են ստացել օգտվել այնպիսի ծրագրերից և ծառայություններից, ինչպիսիք են `էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային առևտուր և այլն:
Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, Վրաստանի կառավարությունը մշակել է Log in Georgia նախագիծը, որն իրականացվում է «Օփեն նետի» կողմից, և որըն ապահովում է մեր տարածաշրջաններում լայնաշերտ ինտերնետային ցանցերին հասանելիությունը:
Լայնաշերտ ենթակառուցվածքն ապահովում է ցանկացած օպերատորի համար ազատ, ես կասեի, ոչխտրական պայմաններով ծառայություններ մատուցելը: Այսպիսով, դա հնարավորություն է մասնավոր հատվածի համար, զարգացնել իրենց սեփական բիզնեսը:
Հատկապես ուրախ եմ, որ այսօր մենք սկսում ենք այս կարևոր նախագիծը Բախվիի հանրային դպրոցից, որտեղ այսօրվանից ինտերնետն ամբողջությամբ հասանելի է: Սա դպրոց է, որի վերականգնումն ավարտվել է մի քանի ամիս առաջ և լիովին հագեցած է ժամանակակից սարքավորումներով, լիարժեք կրթության, մարզական գործունեության, առողջության և անվտանգության բոլոր պայմաններով», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
«Օփեն նետի» նախագիծը մոտ ապագայում կշարունակվի Քոբուլեթիի մունիցիպալիտետում: Մինչև 2025 թվականը նախագիծը կներառի մոտավորապես 1000 բնակավայր, ներառյալ բարձրլեռ գյուղերը: Ինտերնետը հասանելի կլինի մոտավորապես 500 000 մարդու համար:
Բախվիի հանրային դպրոցի վերականգնումն ավարտվել է սեպտեմբերին և դպրոցն ամբողջությամբ հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Դպրոցը հիմնադրել է Իմերեթիի եպիսկոպոս Գաբրիել Քիքոձեի կողմից, 1870 թվականին և մինչ օրս կրում է նրա անունը: Ներկայիս շենքը կառուցվել է 1934 թվականին և նախատեսված է 700 աշակերտի համար: Ներկայումս դպրոցում սովորում է 120 աշակերտ:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: