«Ուոլ Սթրիթ Ջորնալ». Նախագահ Թրամփի՝ «ողջ քաղաքակրթությունը» կործանելու սպառնալիքի պատճառով Իրանը դադարեցրել է ուղիղ հաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ
«Ուոլ Սթրիթ Ջորնալ». Նախագահ Թրամփի՝ «ողջ քաղաքակրթությունը» կործանելու սպառնալիքի պատճառով Իրանը դադարեցրել է ուղիղ հաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ

Իրանը դադարեցրել է ուղիղ հաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ՝ նախագահ Թրամփի կողմից իրանական «ամբողջ քաղաքակրթությունը» ոչնչացնելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «The Wall Street Journal»-ը։

Մերձավոր Արևելքի պաշտոնյաներից մեկը հրատարակությանը հայտնել է, որ այս քայլը նպատակ ունի ցույց տալ Թեհրանի դժգոհությունը։

Ամերիկյան պարբերականի համաձայն՝ չնայած ուղիղ հաղորդակցության դադարեցմանը, հրադադարի հարցով միջնորդների հետ բանակցությունները շարունակվում են։

Պաշտոնատար անձանց խոսքով՝ այս քայլը ժամանակավորապես բարդացրել է Թրամփի սահմանած ժամկետից առաջ համաձայնության հասնելու փորձերը, սակայն բանակցությունները չեն ավարտվել։

Սպիտակ տունը չի պատասխանել հրատարակության՝ մեկնաբանություն տալու խնդրանքին։

Տեղեկության համար նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնალդ Թրամփը սոցիալական ցանցում գրել էր. «Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք չի վերադառնա։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, տեղի կունենա»։