Ունենք տեղեկություն, որ սպառնալիք պարունակող, ստորացնող մեկնաբանությունները ծառայում են ֆիզիկական առճակատման հրահրմանը. Չուգոշվիլի
Մեր հայտարարության նպատակն է, խուսափել նման առճակատումներից, որը տեղի է ունեցել Օզուրգեթիում կամ այլ վայրերում,- այս մասին նշել է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին, ով արձագանքել է Օզուրգեթիի սակրեբուլոյում տեղի ունեցած միջադեպերին և դրանց հետ կապված կառավարող թիմի հայտարարությանը:
Նրա խոսքով, կա զգացում, որ հնարավոր է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների միջև գոյություն ունենա նման տիպի առճակատում հրահրելու ցանկություն:
«Իրավական արձագանքն ամենուր կլինի օրենքին համապատասխան և առաջին հերթին, բնական է, կոչ ենք անում մեր կողմնակիցներին, որ չներգրավվեն նման բախումներին: Մյուս կողմից, պատրաստվում ենք, որ դեպքերը, որտեղ կա իրավական արձագանքի հիմք, փոխանցենք քննչական մարմիններին: Ինչպես նաև բոլոր այդ փաստերի մասին տեղեկացնել մեր արտասահմանցի գործընկերին, քանի որ ունենք զգացում, որ հանրային տարածքում արված սպառնալիք պարունակող, ստորացնող մեկնաբանությունները ծառայում են հենց ֆիզիկական առճակատման հրահրմանը, հատկապես տեղի մակարդակով: Այս մասին մենք ունենք տեղեկություն»,- նշում է Չուգոշվիլին:
Պատգամավորի խոսքով, կառավարող կուսակցությանն արդեն հայտնի փաստերը, որոնց մասին նախատեսվում է տեղեկություն փոխանցել համապատասխան գերատեսչություններին և արտասահմանցի գործընկերներին, մշակման անհրաժեշտություն ունեն:
Օզուրգեթիի սակրեբուլոյում երեկ տեղի էր ունեցել միջադեպ: «Ազգային շարժման» պատգամավորին ծեծելու փաստով «Վրացական երազանք»-ի պատգամավորին ներկայացվել էր մեղադրանք:
Վերջին ժամանակաշրջանում «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրված սադրիչ գործողությունների նպատակն է ապակայունացնել իրավիճակը,- այս մասին
նշված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» կողմից տարածած հայտարարությունում, որտեղ կուսակցությունն արձագանքում է երեկ, Օզուրգեթիում տեղի ունեցած միջադեպին: