ՈՒնենք նախնական տեղեկություն, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը մեզ են փոխանցելու այսօր. Կախա Քեմոկլիձե
ՈՒնենք նախնական տեղեկություն, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը մեզ են փոխանցելու այսօր. Կախա Քեմոկլիձե

ՈՒնենք նախնական տեղեկություն, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը մեզ են փոխանցելու այսօր,-այս հայտարարությունը արել է պետական անվտանգության ծառայության լրատվա-վերլուծաբանական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, Կախա Քեմոկլիձեն:

Կախա Քեմոկլիձեն մի քանի ժամ առաջ այցելել է Ծիլկանի և հանդիպել Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամների հետ:

«Նախնական տեղեկություն ունենք, որ այսօր մեզ են փոխանցելու Արչիլ Տատունաշվիլիի աճյունը: Բոլոր գերատեսչությունները աշխատում են իրենց իրավասությունների շրջանակներում»,-հայտարարել է Քեմոկլիձեն:

Հիշեցնենք, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները ձերբակալել էին Վրաստանի երեք քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին Արչիլ Տատունաշվիլին մահացել էր Ցխինվալի հիվանդանոցում: