ՈՒնենք այն բանի ռեսուրսը, որ լինենք հաջող երկիր, որտեղ բոլորը կապրեն արժանվույն. Մամուկա Բախտաձե
ՈՒնենք այն բանի ռեսուրսը, որ լինենք հաջող երկիր, որտեղ բոլորը կապրեն արժանվույն,-այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ամանորյա շնորհավորական խոսքում: Վրաստանի վարչապետը Վրաստանի բնակչությանը շնորհավորել է նոր տարվա առթիվ:
«Շնորհավոր գալիք 2019 թվականը, բոլորիդ ցանկանում են առողջություն, երջանկություն և բազմաթիվ ուրախության պատճառներ: Նոր տարին համընդհանուր տոն է և երբ ողջ երկիրը տոնում է ցանկանում եմ առանձնապես շնորհավորել այն մարդկանց, ովքեր այս րոպեներին աշխատանքի են և ծառայում են երկրին: Շնորհավորում եմ միջազգային առաքելություններին մասնակից մեր զինվորներին, բժիշկներին, ոստիկաններին, զինվորականներին, սահմանապահներին, փրկարարներին: Դուք մեր հույսն եք, ձեր ուսերին է դրված մեր երկրի խաղաղությունը: Ցանկանում եմ շնորհավորել նաև մեր հայրենակիցներին, ովքեր բախտի բերմամբ գտնվում են արտերկրում: Մենք անում ենք հնարավորինս, որ ստեղծենք ձեր համար այնպիսի պայմաններ, որ դուք վերադառնաք տուն: Շնորհավորում եմ և ցանկանում, որ հաջորդ տարին լինելու է լավագույնը: Գիտեմ, որ դեռ.ս բազմաթիվ ընտանիքներ աղքատ են,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքերով կառավարության բոլոր ռեսուրսները ուղղված են հենց աղքատությունը պարտության մատնելուն:
«Նոր տնտեսական քաղաքականություն, իրավական խաղի կանոններ, որոնք մենք ներդրել ենք, համոզված եմ, որ բերելու է բարիք: 600 հազար քաղաքացի այս նոր տարին դիմավորում է առանց պարտքի: Առանձնահատուկ շնորհավորում եմ տարեց մարդկանց, ովքեր ժամանակին մեծ ծառայություն են իրականացրել այս երկրի համար: Գալիք նոր տարին շնորհավորում եմ մեր աբխազ և օս համաքաղաքացիներին: հավատում եմ, որ համատեղ ուժերով մենք կքայլենք դեպի լավագույն ապագան: Մեզ հարկավոր են նոր տեսակետեր և արագ որոշումներ և այդ ներուժը ունեն մեր երիտասարդները»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan