ՈՒնենք այն բանի նախապայմանը, որ Բեշումիում հիմնենք չորսսեզոնանոց հանգստավայր. Մամուկա Բախտաձե
Գտնում եմ ունենք այն բանի նախապայմանը, որ այս գեղեցիկ վայրում ՝ Բեշումիում հիմնենք չորսսեզոնանոց հանգստավայր,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Բաթումիում, որտեղ տեղի բնակչությանը շնորհավորել է Շուամթոբայի տոնի առթիվ:
Կառավարության ղեկավարը գտնում է, որ Գոդերձիի և Բեշումիի հանգստավայրերը պետք է զարգանան:
Վարչապետը լրագրողների հետ զրուցել է նաև բարձրալեռ Աջարիայում ընթացող նախագծերի մասին, որոնք մեկնարկել են անցած տարի:
Վարչապետը պատմական կարևորության նախագիծ է գնահատել գազաֆիկացման նախագիծը, որի երկրորդ փուլը ընթանում է և ավարտվելու է մի քանի ամսում: Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, պատմական է նաև Խուլո-Զարզմա ճանապարհի նախագիծը: