Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Լևան Սախելաշվիլիի աճյունը տեղափոխել են Վրաստան
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Լևան Սախելաշվիլիի աճյունը տեղափոխել են Վրաստան

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Լևան Սախելաշվիլիի աճյունը տեղափոխել են Վրաստան։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, ընկերները, զինակիցներն ու քաղաքացիական ակտիվիստները։

Նիկոլաևի մարզում հրետանային հարձակման հետևանքով զոհվել է 38-ամյա Լևան Սախելաշվիլին։ Պրոֆեսիոնալ զինվորականը՝ Վրաստանի պաշտպանության բանակում ծառայել է մինչև 2012 թվականը։ Նա Ուկրաինա է գնացել Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո։

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկին կհուղարկավորեն հինգշաբթի օրը։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո մարտերում զոհվել է 24 վրացի մարտիկ։