Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների նպատակով կկանչեն Թբիլիսի
Վրաստանի կառավարության որոշմամբ, Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների նպատակով կկանչեն Թբիլիսի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով Վրաստանը Ուկրաինայի հետ չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները կամ վերանայել իր ռազմավարական գործընկերությունը: Սակայն նույնիսկ ռազմավարական գործընկերոջ կողմից Վրաստանի դատական համակարգով դատապարտված և հետախուզվող անձին պաշտոն տալն առաջացնում է հարցեր:
Զալկալիանիի փոխանցմամբ դեսպանի մասնակցությամբ այլ հարցերի հետ պետք է սահմանվի այն անհրաժեշտ գործողությունները, որպեսզի ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն չունենա երկկողմ հարաբերությունների վրա: