ՈՒկրաինայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ (ֆոտոշարք)
ՈՒկրաինայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որին գրանցված է 39 թեկնածու: Նախագահին ընտրելու են հինգ տարի ժամկետով: Երկրի տարածքում 199 ընտրաշրջան է: Ընդհանուր առմամբ բացված է 29 888 ընտրատեղամաս, իսկ արտասահմանում բացվել է 101 ընտրատարածք:
Այս տարի ընտրատեղամասեր չեն բացվել Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև ՈՒկրաինայի իշխանությունները հրաժարվել են ընտրություններին ռուս դիտորդների մասնակցությունից:
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին և փակվելու են 20:00-ին:
Նախագահական ընտրությունների համար ՈՒկրաինայի բյուջեից տրամադրվել է մոտ 84 մլն. ԱՄՆ դոլար:
Ընտրությունների կապակցությամբ խստացված են անվտանգության նորմերը: Խստացված հսկողություն է երկրի ԿԸՀ-ի կենտրոնական շենքում: Տեղում կենտրոնացված են ոստիկանները, կինոլոգները և շտապ օգնության բրիգադները:
ԿԸՀ-ի շենքի կենտրոնական մուտքի մոտ տեղադրվել են հեռուստատաղավարներ, որտեղ օրվա ընթացքում անց են կացվելու հեռուստատեսային թոքշոուներ:
ՈՒկրաինայում տեղի ունեցող ընտրությունները լուսաբանում է նաև Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խումբը: