ՈՒկրաինայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
ՈՒկրաինայում այսօր տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուների միջև են, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն և դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին:
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և փակվելու են 20:00-ին: Երկրում գործում է մոտ 30 հազար ընտրատեղամաս, 102 ընտրատեղամաս բացվել է արտասահմանում, այդ թվում մեկը Վրաստանում:
Գրանցված է 30 միլիոնից ավել ընտրող: Ընտրություններին հետևում են 22 երկրներից և 19 միջազգային կառավարության մոտ 3 հազար դիտորդներ:
ՈՒկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին, որի արդյունքում Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 30,24 տոկոսը, Պետրո Պորոշենկոն ստացել է 15,94 տոկոս: Ընտրությունների առաջին փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 39 թեկնածու, որը ՈՒկրաինայի պատմության մեջ ռեկորդային քանակ է:
«Ռեյտինգ» հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն, Վլադիմիր Զելենսկիին իր ձայնը տալու է 52 տոկոսը: Պետրո Պորոշենկոյին 19-ը: ևս 19 տոկոսը դեռևս չի որոշել թե ում է ձայն տալու, իսկ 10 տոկոսը ընդհանրապես չի գնալու ընտրություններին:
ՈՒկրաինայում նախագահին ընտրում են հինգ տարի ժամկետով: Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու մայիսի 31-ին: