Ուկրաինայում ռուսական զորքերի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել

15:17, 25.07.2026

Ռուսաստանի ռազմական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր։

Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել ինը մարդ։ Ըստ լրատվամիջոցների՝ զոհերի թիվը, հավանաբար, կաճի, քանի որ փրկարարները շարունակում են աշխատել տեղում։

Սումիում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել մի քանիսը։

Խերսոնը նույնպես թիրախ է դարձել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ և վնասվել են երեք բնակելի շենք, հինգ մասնավոր տուն, ուսումնական հաստատություն և մեկ մեքենա։

Խարկովի մարզում հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։

Միևնույն ժամանակ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Եկատերինբուրգում գտնվող Wildberries ընկերության պահեստը։ Սակայն, ինչպես հայտարարել է Եկատերինբուրգի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը, անօդաչու թռչող սարքը հետ է մղվել պահեստի մոտ, և դրա բեկորը հրդեհ է առաջացրել 300 քմ տարածքում։ Ընկերության աշխատակիցները նախապես տարհանվել են։

Նմանատիպ