ՈՒկրաինայում, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի դեմ հարուցվել է քրեական գործ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել հայտնի ռուս լրագրող՝ Վլադիմիր Սոլովյովի դեմ: Ուկրաինայում ասում են, որ հեռուստահաղորդավարը հանդես է եկել հայտարարություններով, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր, Ալեքսեյ Գոնչարովը, լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել նրա բողոքի հիման վրա:
Ըստ Գոնչարովի, մեղքը ապացուցելու դեպքում, Սոլովյովին ՈՒկրաինայում սպառնում է 3-ից 12 տարով ազատազրկում:
Իր հերթին լրագրողը հայտարարել է, որ իր դեմ հետաքննություն սկսելը ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունեն ՈՒկրաինայի իշխանությունները խոսքի ազատության նկատմամբ: