Ուկրաինայում պատրաստվում են նախագահական ընտրություններին
Ուկրաինայում պատրաստվում են նախագահական ընտրություններին

Ուկրաինայում պատրաստվում են նախագահական ընտրություններին: Այսօր երկրում լռության օր է, որը նշանակում է, որ երկրի մասշտաբով արգելվում է ցանկացած տիպի քարոզչություն:

Ընտրատարածքները վաղը բացվելու են տեղի ժամանակով 08:00-ին և փակվելու՝ 20:00-ին:

Ընտրությունների մասին օրենքի համաձայն, քվեարկության իրավունքից օգտվում է Ուկրաինայի ցանկացած քաղաքացի, ում 18 տարին արդեն լրացել է:

Ընտրությունների ավարտից հետո հրապարակվելու են «էքսիթ-փոլները»: Ուկրաինայի նախագահ դառնալու համար պայքարում է 39 թեկնածու: