Ուկրաինայում նշում են անկախության օրը: Տոնի առթիվ ողջ երկրի մասշտաբով երեք օրվա ընթացքում նախատեսվում են տարբեր միջոցառումներ, սակայն այս տարի ավանդական զինվորական շքերթ չի անցկացվի:
Ուկրաինայի նախագահի որոշմամբ, անկախության օրը շքերթ անցկացնելու փոխարեն զինծառայողներին կփոխանցվեն դրամական պարգևներ: Վլադիմիր Զելենսկիի մեկնաբանմամբ, զինվորական շքերթը թանկարժեք միջոցառում է, ուստի այն կազմակերպելու համար գումար ծախսելու փոխարեն ուկրաինացի զինծառայողների համար կհատկացվի 300 միլիոն գրիվնա:
Զինվորական շքերթի փոխարեն Կիևում կանցկացվի ուկրաինացի զինծառայողների և եվրամայդանին հանրահավաքների ժամանակ զոհված ցուցարարների հիշատակին նվիրված երեկո: Արարողությունը մեկնարկելու է մեկ րոպե լռությամբ, այնուհետև անցկացվելու է ուկրաինացի հերոսների մրցանակաբաշխության արարողություն:
Ուկրաինայում անկախության օրը նշում են օգոստոսի 24-ին: 2018 թվականի միջոցամանը մասնակցել է 4,5 հազար զինծառայող: