Ուկրաինայում «Միգ-29» տեսակի կործանիչի ավիավթարի հետևանքով օդաչուն մահացել է։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զոհվածը 1979 թ. ծնված մայոր Սերգեյ Բոնդարն է։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերում հայտնում են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ շարունակվում է վթարի հանգամանքների և պատճառների պարզումը։