Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում Լենինի արձանը վաճառվել է որպես մետաղի ջարդոն,- այս մասին լրատվությունը տարածում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բյուրոն:
Հուշարձանը կանգնած էր Ժոլտիե-Վոդի քաղաքում և այն ապամոնտաժվել էր 2014 թվականին:
Բրոնզից 6 մետրանոց արձանը վաճառվել է աճուրդում ՝ 500 հազար գրիվնայով: Աճուրդին մասնակցել է չորս մարդ: