Ուկրաինայում ձերբակալված «ՌԻԱ Նովոստիի» ղեկավարը ազատ է արձակվել

Ուկրաինայում ձերբակալված «ՌԻԱ Նովոստիի» ղեկավարը ազատ է արձակվել: Որոշումը կայացրել է Կիևի վերաքննիչ դատարանը:

Կիրիլ Վիշինսկին ազատ է արձակվել գրավի դիմաց: Բացի այդ, Վիշինսկին ստիպված կլինի կրել էլեկտրոնային ձեռնաշղթա, ինչպես նաև պարտավոր է լինելու պահանջի համաձայն ներկայանալ դատարան, հանձնի արտասահման մեկնելու համար անհրաժեշտ անձնագիրը և զերծ մնա  իր գործով վկաների հետ շփվելուց:

Կիրիլ Վիշինսկին ձերբակալվել է 2018 թվականի մայիսին: Նա մեղադրվում է պետական ​​դավաճանության մեջ: Ինչպես հաստատում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Վիշինսկու բնակարանում հայտնաբերվել է նրա Ռուսական անձնագիրը և «Ղրիմի վերադարձի» համար ստացած մեդալը:

2018 թվականի հուլիսի 6-ին նրա մեղադրանքը ծանրացվել է: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վիշինսկու  վարձակալած բնակարանում զենք է հայտնաբերել: