Ուկրաինայում ասում են, որ ի պատասխան ռուսական հրթիռային հարձակման, իրենք ամերիկացի գործընկերների հետ աշխատում են «Taadi» հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերելու կամ «Patriot»-ի արդիականացման ուղղությամբ

21:54, 22.11.2024

Ուկրաինայի Զինված ուժերը նշում են, որ ի պատասխան ռուսական հրթիռային հարձակման, իրենք ամերիկացի գործընկերների հետ աշխատում են «Տաադի» հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերելու կամ «Patriot»-ի արդիականացման ուղղությամբ։

Ի պատասխան Ռուսաստանի կողմից նոր փորձնական տիպի հրթիռով հարձակման՝ Ուկրաինան աշխատում է ամերիկացի գործընկերների հետ՝ ձեռք բերելու «Տաադի» հակահրթիռային պաշտպանության համակարգը կամ արդիականացնելու «Պատրիոտ»-ը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբին։

Ուկրաինան պնդում է, որ երկիրը միջմայրցամաքային հրթիռներ խոցելու հնարավորություն չունի, բայց ամերիկացիներն ունեն, և Ուկրաինան դիմում է ԱՄՆ-ին նման զենքի փոխանցման համար։

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը կարծում է, որ ռուսական ռազմական զինանոցում այս նոր փորձարարական հրթիռների թիվը խիստ սահմանափակ է։

«Բոլոր բնութագրերով, բարձրությամբ և արագությամբ դրանք գերազանցում են սովորական հրթիռներին»,- ասել է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

Նմանատիպ