ՈՒկրաինայում անց են կացվում տեղական ինքնակառավարման ընտրություններ
ՈՒկրաինայում անց են կացվում տեղական ինքնակառավարման ընտրություններ

Ուկրաինայում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման ընտրություններ: Ուկրաինայի քաղաքացիներն ընտրում են գյուղերի և քաղաքների շրջանային, ինչպես նաև շրջանային խորհուրդներ:

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն երեկոյան 20:00-ին:

Այս տարի Ուկրաինայի մունիցիպալ ընտրությունները անց են կացվում նոր ընտրական օրենսգրքով:

Բացի այդ, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Ուկրաինայում ընթանում է նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից  նախաձեռնած հարցումը:

Նախաձեռնության շրջանակներում, ընտրողներին ընտրատեղամասերից դուրս հարցնելու են հինգ հարց: Նշված հինգ հարցերը վերաբերում են դրամաշորթության համար ցմահ ազատազրկմանը, Դոնբասի բռնազավթված հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, պատգամավորների քանակի մինչև 300 կրճատմանը, կանեփի բժշկական նպատակներով օրինականացմանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար Բուդապեշտի հուշագրի օգտագործմանը:

«Հոկտեմբերի 25-ին ընտրատեղամասերում ես ձեզ կտամ հինգ կարևոր հարց, որոնք մենք քննարկում ենք փողոցում, խոհանոցում և ինտերնետում, որի շուրջ մենք վիճում ենք ընկերների, ծնողների կամ տաքսու վարորդների հետ: Այն բանի մասին, որ նախկինում երբեք մեզ չեն հարցրել: Հինգ կարևոր հարց, որ իմանանք ձեր կարծիքը»,- իր ուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին: