Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր ղեկավար Ջուլի Դևիսը ժամանել է Կիև
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր ղեկավար Ջուլի Դեյվիսը ժամանել է Կիև։
Ջուլի Դեյվիսը Կիևում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։ Դեյվիսն այժմ ԱՄՆ դեսպանն է Կիպրոսում և կպահպանի այդ մանդատը։
Ջուլի Դեյվիսը ծառայել է որպես Արևմտյան Եվրոպայի և Եվրոպական Միության հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնական Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում և որպես ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ։ Դեյվիսը Պետդեպարտամենտի օպերատիվ կենտրոնի ղեկավարն էր։ Նա նաև աշխատել է ամերիկյան դեսպանատներում տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Բացի այդ, նա աշխատանքային փորձ ուներ Ազգային անվտանգության խորհրդում և Պետդեպարտամենտի տարբեր բաժիններում։
Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Բրիջիթ Բրինկը հրաժարական է տվել Թրամփի վարչակազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։