Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների հայրենադարձության գործընթացը փուլ առ փուլ շարունակվում է. ԱԳ նախարարություն
Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների հայրենադարձության գործընթացը փուլ առ փուլ շարունակվում է. ԱԳ նախարարություն

Արտաքին գործերի նախարարության կազմակերպմամբ, Վրաստանի շուրջ 40 քաղաքացիներ ցամաքային ճանապարհով Ռումինիայից վերադարձել են Վրաստան։ Այսօր Վրաստանի ևս 50 քաղաքացի  դուրս կբերվի Ռումինիայից, այս շաբաթ նախատեսվում է նաև քաղաքացիների կազմակերպված տարհանում Լեհաստանից, որտեղից պետության օգնությամբ հայրենիք կվերադառնա Վրաստանի 150 քաղաքացի։

Գերատեսչության տվյալներով՝ տեղի է ունենում նաև քաղաքացիների կազմակերպված տարհանում Ուկրաինայի տարածքից նրա հարևան երկրներ, մասնավորապես ավտոբուսով Լվովից Վարշավա։

«Լրացուցիչ չվերթներ կիրականացվեն մարտի 15-ին և 16-ին, մինչ այժմ պետության ջանքերով Լվովից Վարշավա է տարհանվել Վրաստանի 500 քաղաքացի։ Օդեսայից քաղաքացիների կազմակերպված տարհանումն իրականացնում է Վրաստանի գլխավոր հյուպատոսությունը։

Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին սահմաններում առաջին օգնությունը ցուցաբերում են Վրաստանի դեսպանատները, որից հետո ուղարկում են Վրաստան։

Վրաստանի կառավարության կարգադրությամբ, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսական կետը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։ Նաև Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները Ուկրաինայի սահմանակից երկրներում՝ Ռումինիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Սլովակիայում և Հունգարիայում, աշխատում են արտակարգ ռեժիմով։

Ուկրաինայից քաղաքացիներին տեղափոխում են հարևան երկրներ, ապա ուղարկում Վրաստան։ Այս պահի դրությամբ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով պետության օգնությամբ Վրաստան է վերադարձել շուրջ 1600 քաղաքացի»,- հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։