Ուկրաինայի զինված ուժերի տեղեկությամբ՝ խոցվել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ
Ուկրաինայի զինված ուժերի տեղեկությամբ՝ խոցվել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ

Ուկրաինայի զինված ուժերի տեղեկությամբ՝ նրանք կարողացել են խոցել ռուսական ռազմական հինգ ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ։ Այս տեղեկությունը ռուսական կողմից չի հաստատվում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Շարքից հանվել են նաև ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում. Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարել: