Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ Պոկրովսկում ռուսական հետևակի դեմ ակտիվ հակագրոհը շարունակվում է
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ Պոկրովսկում ռուսական հետևակի դեմ ակտիվ հակագրոհը շարունակվում է

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ Պոկրովսկում ռուսական հետևակի դեմ ակտիվ հակագրոհը շարունակվում է։

«Միջոցառումներ են ձեռնարկվում Պոկրովսկում ներթափանցելու և կենտրոնանալու փորձ կատարող թշնամուն խոչընդոտելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը 93 անգամ փորձել է առաջխաղացում կատարել Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինական ստորաբաժանումների դիրքերի վրա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պոկրովսկում և Կուպյանսկում գտնվող ուկրաինական զորքերը շրջապատված են և գոյատևման ոչ մի հնարավորություն չունեն, բացառությամբ կամավոր հանձնվելու։