Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, որ ուկրաինացի զինվորներն արդեն վերահսկում են Կուրսկի շրջանի 82 բնակավայր

18:10, 15.08.2024

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասում է, որ ուկրաինացի զինվորներն արդեն վերահսկում են Կուրսկի շրջանի 82 բնակավայրեր։

Այս մասին Սիրկին հայտարարել է այսօր զորահրամանատարների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում ուկրաինացի զինվորները Կուրսկի շրջանում տարբեր ուղղություններով առաջ են շարժվել 0,5-ից 1,5 կմ և հետ են մղել հակառակորդի երեք հարձակում։

Ուկրաինական բանակի հրամանատարը պնդում է, որ ուկրաինացի զինվորները կշարունակեն հարձակողական գործողությունները։

Ինչպես ասում է Սիրսկին, օգոստոսի 6-ից ուկրաինացի զինվորները Ռուսաստանի տարածք են մտել 35 կիլոմետր խորությամբ և վերահսկում են 1150 քառակուսի կիլոմետր տարածք։

Նմանատիպ