Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզում ոչնչացրել են օկուպանտների ռազմական պահեստը
Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզում ոչնչացրել են օկուպանտների ռազմական պահեստը։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով «Հարավային» օպերատիվ հրամանատարության վրա։
Մասնավորապես, Բելոգորկայում ոչնչացվել է զինամթերքի պահեստը։
Բացի այդ, «Հարավային» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ ոչնչացվել է նաև 29 օկուպանտ, ինքնագնաց թնդանոթ «Պիոն», հինգ միավոր զրահատեխնիկա և մոտորամեքենաներ։