Ուկրաինայի զինված ուժեր. Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում շարունակվում են քաղաքային մարտերը՝ ռուսների խմբերի հետ, որոնք կարողացել են ներթափանցել քաղաքի տարբեր մասեր

19:20, 27.10.2025

Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում շարունակվում են քաղաքային մարտերը՝ ռուսների խմբերի հետ, որոնք ուժերի և ռեսուրսների թվային գերազանցության շնորհիվ կարողացել են ներթափանցել քաղաքի տարբեր մասեր,- այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի օդադեսանտային գրոհային զորքերի (ՕԴԳԶ) 7-րդ արագ արձագանքման կորպուսին։

Ըստ հաղորդագրությունների, քաղաքի պաշտպանության համար մղվող մարտերում Ուկրաինայի դիրքերը վերջերս ամրապնդվել են նոր ստորաբաժանումներով։ Մասնավորապես՝ գրոհային զորքեր, հրետանի, անօդաչու թռչող սարքերի անձնակազմեր և պաշտպանական ուժերի այլ բաղադրիչներ։

Ռազմական աղբյուրների տվյալներով՝ քաղաք մտնող ռուսական զորքերը չեն փորձում ամրապնդել իրենց դիրքերը, այլ պլանավորում են առաջխաղացում դեպի հյուսիս՝ դրանով իսկ խաթարելով Ուկրաինայի պաշտպանական ուժերի աշխատանքը և փակելով քաղաքի ցամաքային լոգիստիկ միջանցքները։

Կան նաև տեղեկություններ, որ ռուսական զորքերը հնարավորություն ունեն հետևելու Պոկրովսկում և Միրնոգրադում տեղաշարժերին: Միաժամանակ, Դոնեցկի անջատողական ռեժիմի ներկայացուցիչները հայտարարում են, որ ռուսական զորքերն արդեն իսկ վերահսկում են քաղաքի մեծ մասը:

Նմանատիպ