Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

21:57, 12.11.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը։

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և խաղաղության ու կայունության հատուկ կարևորությանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերով, հաջող համագործակցությանը։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ Վրաստանին միջազգային ասպարեզում ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նմանատիպ