Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում ռուսական ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, 93 մարդ վիրավորվել է
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում ռուսական կողմի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի։ Զոհերի թվում կան երեք երեխաներ։ 93 մարդ վիրավորվել է։ Նրանք տեղափոխվել են տեղի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել տուժած տարածքներում։ Ավերակները մաքրվում են, և տուժածներին օգնություն է ցուցաբերվում։
Տեղեկության համար՝ նոյեմբերի 19-ին Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 470 անօդաչու թռչող սարք և 48 տարբեր տեսակի հրթիռ։